Եզությունը հայրենի գրանտակերների և ընդհանրապես աշխարհի բոլոր լիբերալների գործիքակազմի գլխավոր հրետանին է:
Օրինակ, հովհաննիսյան արծրունը, կատարելով իր պիղծ ռուսատյաց առաքելությունը, ապացուցում է, որ պրն Հիտլերը Ստալինգրադից հետո պատրաստվում էր իր ռազմավարական դաշնակից Թուրքիայից տարածքներ խլել հօգուտ Հայաստանի՝ այն Թուրքիայից, որն ահռելի օգուտ տվեց պատերազմի ժամանակ Գերմանիային, Ղրիմը օկուպացիայի տարիներին դարձրել էր հայրական բոստան և այլն:
Եվ բնական է, որ այս օբյեկտիվ պատմական իրականության կեղծման համար մարդը պիտի դիմի եզության, քանզի նորմալ բանականությունը պարզապես կժխտի այսօրինակ դեգեներատությունը:
Իսկ ահա այսօր ռուսական մամուլից տեղեկանում ենք (հղումը՝ https://ria.ru/20250527/pobeda-2019275208.html?in=l), որ Նոր Հայաստանի պառլամենտի գրանտակերների ֆրակցիան մերժել է «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարության նախագիծը՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված:
Հայտարարության տեքստում ասվում էր ԽՍՀՄ առանցքային դերի, Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերի, Հայ Առաքելական եկեղեցու և սփյուռքի հսկայական ավանդի մասին Մեծ Հաղթանակի և Եվրոպայի փրկության գործում:
Կար նաև 1992-ի Շուշիի հիշատակում:
Բայց ոմն հակոբյան հասմիկ պատճառաբանել է մերժումը նրանով, որ փաստաթղթում չեն հիշատակվում այլ երկրներ՝ Ամերիկան ու Անգլիան, որոնք ոչ պակաս ներդրում ունեն Հաղթանակի մեջ:
հակոբյան հասմիկը կարող էր իմանալ, որ գերմանական դիվիզիաների 75 տոկոսը ջնջել է Կարմիր Բանակը, պլյուս ֆիննական, հունգարական, ռումինական, սլովակիական, իտալական, իսպանական զորքերը, չհաշված ՍՍ-ի լեգեոնները ողջ Եվրոպայից:
Մենակ Հունգարիան մեկ միլիոն զորք էր ուղարկել սովետական ֆրոնտ, որից տուն վերադարձավ 200 հազարը՝ կես միլիոնը գերեվարվեց, 300-ը՝ զոհվեց: Հիմա, ի՞նչ հավասար կամ ԽՍՀՄ-ից ոչ պակաս ներդրման մասին է խոսքը:
Իսկ ուժեղ պետական գործիչ եղոյան արմանը (սա այն լակոտն է, որը ՀԴՄ-ի պատճառով կռիվ էր սարքել ռեստորանում) ասում է, որ «Մեծ Հայրենականը» զուտ սովետական եզրույթ է, Երկրորդ Համաշխարհայինի փուլերից մեկը, իսկ Երկրորդ Համաշխարհայինի սկզբում ԽՍՀՄ-ը, իբր, համագործակցել է Գերմանիայի հետ, հարձակվել վեց պետության վրա, կուլ տվել Լատվիան, Լիտվան ու Էստոնիան, Լեհաստանի կեսը և այլն, և այլն:
Դե, սույն ոչխարը, հավանաբար, տեղյակ է, որ ԽՍՀՄ-ն ուղղակի վերականգնել է ցարական Ռուսաստանի տարածքը, ուրիշից բան չի պոկել, բայց քանի որ եղոյան արմանը գրանտակեր է և փաշինյան նիկոլի ֆրակցիայի անդամ, պարտավոր է դիմել եզության՝ իր ստոր նենգափոխումը հիմնավորելու համար:
Ի՞նչ ասեմ… հալալա ա ժողվարչապետ փաշինյանին հալալ…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ